Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել:
Բացի այդ, տրանսպորտային միջոցը վարելիս ամրագոտին կապված չի եղել։
Հիշեցնենք՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից «Երևանի վերջին Գազել»-ը, վարելու մասին գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։
«Գազել»-ը վարելու համար անհրաժեշտ է D կարգի վկայական, մինչդեռ Ավինյանն ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։