Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսագետնաթաղ խաչքարերը Սյունիքում նոր կյանք են ստացել

Հոկտեմբեր 11,2023 14:59

Ընկած, կիսագետնաթաղ խաչքարերը նոր կյանք են ստացել այս անգամ Սյունիքի մարզում։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Տաթև համայնքի Հին Խոտ գյուղի գերեզմանոցի տարածքում իրականացրել են հողի հաստ շերտի տակ մնացած խաչքարերի բարձրացման, ամրացման և մաքրման աշխատանքներ։

Գերեզմանոցը թվագրվում է 10-20-րդ դարերով։

Հին Խոտ գյուղը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Որոտանի ձախ ափին խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով ու անմատչելի ժայռերով:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031