Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հարցնեն՝ ի՞նչ տեղի ունեցավ ԼՂ-ում հայերի հետ, ի՞նչ պատասխան եք կարողանալու տալ. Վլադիմիր Վարդանյան

Հոկտեմբեր 11,2023 14:52

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:

«Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհամաձայնել զեկուցողի հետ, իր զեկույցի հետ, այո՛, իհարկե, ծայրահեղ աջ գաղափարախոսությունը պետք է դատապարտվի:

Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ, բայց, ցավոք, կեղծավորությունը հասել է այն աստիճանի, որ առանց ինքդ քեզ նայելու հեշտ է խոսել երեւույթի մասին:

Պարո՛ն Սեյիդով, Դուք խոսեցիք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չասացիք հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որն առկա է Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չասացիք դա, ես հասկանում եմ Ձեզ: Դուք չցանկացաք ներառել ձեր զեկույցում նաեւ պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների դեպքերը: Դուք չեք ուզում խոսել այդ մասին, եւ ես Ձեզ լիովին հասկանում եմ:

Հարգելի՛ գործընկերներ, գիտեք՝ այսօր ոչ ոք, ինքն իրեն ֆաշիստ կամ նացիստ չի անվանում, այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ նոր ռասիստական գաղափարախոսությունները հիմնված են մեկ այլ երեւույթի՝ ռասայական ատելության վրա, որը շատ լավ քողարկվում է տարբեր գեղեցիկ անուններով: Ծայրահեղ աջ գաղափարախոսություն…

Գիտեք, երբ քննարկում ենք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին զեկույցը, ականատես ենք լինում մի շարք ելույթների, որոնք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների փայլուն դրսեւորումներն են:

Այդ պատճառով եմ ասում, որ գուցե ավելի լավ է լռել:

Ես չեմ կարող կողմ քվեարկել այս նախագծին՝ վերը նշված պատճառներով պայմանավորված, բայց կցանկանայի հարցնել պարոն Սեյիդովին, եթե մի քանի տարի հետո Ձեր երեխաները, թոռները գան Ձեզ մոտ եւ հարցնեն՝ ի՞նչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ի՞նչ պատասխան եք կարողանալու տալ»,- եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031