Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հետագա ճակատագիրը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ, բայց նաև կշարունակի շփումները Երևանի հետ։ Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ նրանք իրականում դե-ֆակտո և դե-յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, Հայաստանի վարչապետ Փաշինյանը ճանաչում է դա»,-ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է նաև, որ ռուս խաղաղապահ զորախմբի վերատեղակայման հնարավորության հարցը չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում։