Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք եւ 58 հազար քաղաքացիները պետք է թույլ չտանք Փաշինյանին Ադրբեջանի ցեղասպանությունը միջազգային պայմանագրերով ամրագրել». «Հայաքվեի» նախագիծը մտավ ԱԺ

Հոկտեմբեր 11,2023 14:05

Այսօր «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամները 58 հազար ստորագրություններ հավաքած նախագիծը մուտք արեցին ԱԺ:

Հիշեցնենք, որ այն նախատեսում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարել առ այն, որ Արցախը չի կարելի ճանաչել որեւէ երրորդ երկրի կազմում եւ Հայոց ցեղասպանության մերժումը, դրանից հրաժարվելը համարվելու է քրեորեն պատժելի:

Հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում հետեւաբար ի՞նչ կարող է տալ այս նախաձեռնությունը: Այս առնչությամբ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը պատասխանեց. «Բնականաբար, շատերի մոտ է այդ հարցը առաջանում, թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի եւ այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ է արդիական մնում այս օրենքի նախագիծը, մենք կարծում ենք, որ ավելի քան արդիական է: Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հասկանալի է, չէ՞, որ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, տասնամյակներ եղել է բանակցությունների կողմ, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված եղել են մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի եռանախագահության կողմից, ուստի Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պարզապես չի կարող վերանալ էթնիկ զտման արդյունքում: ՀՀ որեւէ իշխանավոր իրավունք չունի իր որեւէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները: Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել: Էթնիկ զտումները, որոնք ուղեկցվում են խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններով, ցեղասպանության տարատեսակ է: Այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանն այսօր, ցեղասպանությանը հանցակցություն է եւ այդ ցեղասպանության մաքրագործում է: Մենք եւ 58 հազար քաղաքացիները, որոնք մեզ աջակցել են, այսօր պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը միջազգային պայմանագրերով ամրագրել: Հիշեք, որ այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, ընդամենը հայտարարություններ են, միջազգային որեւէ պայմանագիր այսօր գոյություն չունի եւ մենք պայքարելու ենք, որ նման միջազգային պայմանագիր գոյություն չունենա, որովհետեւ եթե այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն ունենա, դա առաջինը կվերացնի Արցախը՝ որպես հայկական պետություն, հայկական միջազգային իրավունքի սուբյեկտ եւ երկրորդը՝ ճանապարհ կբացի ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար»:

Չալաբյանը հավելեց, որ Ալիեւը բոլորովին էլ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նա շարունակում է նորանոր պահանջներ դնել ՀՀ-ի առաջ ու դա բնական է. «Եթե դու միակողմանի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դիմացը ոչինչ չես ստանում, ստանում ես ցեղասպանություն, հետագայում այդ կուրսի շարունակությունը բերելու է նրան, որ այդ ցեղասպան գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք: Ուստի, եթե մենք ուզում ենք կանխել հայ ժողովրդի մասսայական ցեղասպանությունը եւ ՀՀ ինքնիշխանության կորուստը, այսօր պետք է շարունակենք մեր պայքարը»:

Չալաբյանը հորդորեց չհավատալ ՔՊ-ականների՝ ԱԺ ամբիոնից հնչող այն ելույթներին, թե իրենք պայքարում են ՀՀ ինքնիշխանության համար, դրանք դեմագոգիա են. «Ասում են, որ իրենք Արցախը հանձնել են, որպեսզի պաշտպանեն Հայաստանը: Հայաստանը մնացել է ավելի քան անպաշտպան: Մենք այսօր պետք է վերականգնենք Արցախի սուբյեկտայնությունը եւ դրա ճանապարհները գոյություն ունեն, պետք է վերախաղարկենք այս իրավիճակը, թույլ չտանք, որպեսզի Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը ամրագրվի ՀՀ պաշտոնյաների գործողություններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031