Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածներից շատերը հետաքրքրված են կոնկրետ ծրագրերով. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Հոկտեմբեր 11,2023 13:10

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք նոր ծրագրեր է մշակել հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նրա խոսքով` այս ծրագրերի իրականացման դեպքում Արցախից բռնի տեղահանված անձանց համար կգործեն արտոնյալ պայմաններ։

Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված գործարարների հետ նախորդ օրվա հանդիպմանը՝ Գևորգյանը նշեց, որ Արցախից բռնի տեղահանված գործարարների հարցերի հիմնական մասը տեխնիկական բնույթ է կրում և հիմնականում վերաբերում է հարկային, դրամական փոխանցումներին: Գործարարներին հետաքրքրել են նաև գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, որոնցից կարող են օգտվել:

«Միջնաժամկետ հատվածում ավելի շատ հարցեր կային ծրագրերի մասով, թե Էկոնոմիկայի նախարարությունն ինչ ծրագրեր ունի, որոնցից իրենք կարող են օգտվել: Այս պահին, մասնավոր հատվածի զարգացման ամենաընդարձակ ծրագիրը տնտեսական արդիականացման միջոցառումն է, որի շրջանակում արդեն 2 500-ի ավելի վարկային պայմանագիր է կնքվել և 400 մլն. դոլարից ավելի միջոցներ արտոնյալ պայմաններով հասանելի է դարձվել ՀՀ քաղաքացիներին: Ծրագիրը գործել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում և տեղահանումից հետո, բնականաբար, այն բիզնեսմենները, որոնք կցանկանան օգտվել ծրագրից՝ նույնպես հնարավորություն ունեն դա անել»,-ասաց փոխնախարարը:

Գևորգյանը նաև նշեց, որ Արցախից բռնի տեղահանվածներից շատերը հետաքրքրված են կոնկրետ ծրագրերով։ Քննարկված նախագծերը ներկայացվել են արդեն ՀՀ կառավարություն:

«Մենք ունենք մշակված նոր ծրագրեր, որոնք վերաբերում են բոլոր գործարարներին, սակայն բռնի տեղահանվածների համար գործելու են արտոնյալ պայմաններ։ Առաջարկությունները մշակվել են դեռևս նախորդ շաբաթ և ներկայացվել ՀՀ կառավարություն։ Դրանց մասին ավելի մանրամասն կարող ենք պատմել արդեն կառավարության կողմից հաստատվելուց հետո»,– ասաց Գևորգյանը։

Արցախցիների հետ հաջորդ հանդիպումը նախատեսում են անցկացնել հոկտեմբերի 12–ին` ավելի հստակեցնելու առաջիկա անելիքները։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031