Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ասում է, որ ընկրկելու է Ալիեւի պահանջների առաջ եւ դա արդարացնում է նրանով, որ իր նպատակը էսկալացիա թույլ չտալն է»․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 11,2023 12:15

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը չի բավարարվել Արցախն անեքսիայի ենթարկելով եւ նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ «Առավոտի» հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է այսպես կոչված անկլավներին կամ ինչ-որ 8 գյուղերի, որոնք Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը գրավել է։ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն ընկրկելու է Ալիեւի այս պահանջի առաջ։ Եվ դա արդարացնում է նրանով, որ կառավարության նպատակը էսկալացիա թույլ չտալն է, ավելի պարզ՝ բախման չգնալն է, սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը չպաշտպանելն է։ Նա հղում է կատարում ինչ-որ 28 900 քառակուսի կմ վրա։ Եվ տեսեք, թե ինչ հետաքրքիր աճպարարություն են անելու։ Միգուցե ինչ-որ գյուղեր չտրվեն Ադրբեջանին, փոխարենը Ադրբեջանը դրան համարժեք կամ ավելի մեծ տարածք պոկի ՀՀ-ից։ Փաշինյանը կհայտարարի՝ տեսեք, ես ոչ մի անկլավ չեմ տվել, բայց ավելի մեծ տարածքներ կհանձնի Ադրբեջանին։ Այսինքն՝ Փաշինյանի բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն՝ ոչ թե պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, այլ արդարացնել իր զիջումները եւ ուրիշներին մեղավոր կարգել, ինչպես եղավ Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակման դեպքում։ Ինքն ու իր թիմն առաջին հերթին փորձեցին մեղավորներ կարգել՝ մոռանալով, որ երբ անցյալ ճանաչեցին Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ, Արցախին միայնակ թողեցին Ադրբեջանի դեմ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ապագայում պետք է սպասել ինչ-որ փաստաթղթի ստորագրման, որով Փաշինյանը կասի, որ Հայաստանի տարածքը 28 900 քկմ է՝ առանց հստակ սահմանները նշել։ Եվ դրանով, ըստ Խաչատրյանի, Փաշինյանը պատրաստակամություն կհայտնի տարածքներ հանձնելու Ադրբեջանին։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ Փաշինյանն Արցախի հարցը դեռ նախորդ տարվանից է փակված համարում, երբ Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ «Եվ իր համար Ադրբեջանի այս հարձակումը կարծես փրկություն էր, այդ հարցն էլ «լուծվեց», բեռն իր ուսերի վրայից գցեց։ Արցախի իշխանությունների նկատմամբ բացասական խոսում էին Փաշինյանը եւ Ալիեւը։ Այն արցախցիները, որոնք Փաշինյանի հակառակորդներն էին, «պատահականորեն» Ադրբեջանի բանտերում են։ Եվ նաեւ Արայիկ Հարությունյանն է Բաքվի բանտում, նրա մասին էլ կարող ենք ասել, որ չափազանց շատ ինֆորմացիայի էր տիրապետում։ Պատահական չէ, որ հենց այդ 8 հոգին ձերբակալվեցին»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031