Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ապօրինի օտարել են Խորենացի փողոցում գտնվող հողատարածք

Հոկտեմբեր 11,2023 11:56

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով և պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց), Մ.Խորենացու փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրել են 2707 քմ մակերեսով հողատարածք: Կնքված վարձակալության պայմանագրով սահմանվել է պարտադիր պայման, ըստ որի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում հողատարածքը գնման նախապատվության իրավունքով կվաճառվի վարձակալին: Սակայն, առանց վերոնշյալ պարտավորության կատարման, այսինքն՝ առանց հյուրանոցային համալիրի կառուցման, վարձակալն անհիմն օժտվել է գնման նախապատվության իրավունքով, և վերոնշյալ հողատարածքը 2006 թվականի հոկտեմբերի 27-ին ուղղակի վաճառքով օտարվել է «Բյուրակն» ՍՊ ընկերությանը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք շինարարության թույլտվության ժամկետի ավարտից, ինչպես նաև կառուցապատման համար հողամասի տրամադրման օրվանից երեք տարի հետո, կառուցապատողի կողմից հողամասն ամբողջությամբ կամ դրա մասը չօգտագործելու պայմաններում, միջոցներ չեն ձեռնարկել հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարեցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետության (համայնքի) օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն)։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031