ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է Interfax–ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԽ-ի հաղորդագրությունը, կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ըստ հաղորդագրության քննարկվել է նաև ռուս-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում էլ նշվում է, որ հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծումը ՝ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան)։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի համագործակցության շուրջ։