Վաշինգտոնի միակ նպատակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կայուն խաղաղության և կայունության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Լավրովն ավելի վաղ ԱՄՆ-ին մեղադրել էր Հարավային Կովկասում անկայունության համար։ Նրա խոսքով՝ Բրյուսելը և Վաշինգտոնը, ելնելով իրենք աշխարհաքաղաքական հավակնություններից, միջնորդական ծառայություններ են պարտադրում Հայաստանին և Ադրբեջանին, ապակայունացնելով իրավիճակը Հարավային Կովկասում։
«Դա բացարձակապես ճիշտ չէ»,-ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ։