«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:
Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել:
Թեկնածուի առաջադրման ժամկետը մինչև ամսի 12-ն է, ընդդիմադիրները վաղը կներկայացնեն նրա թեկնածությունը ԱԺ, իսկ ԱԺ առաջիկա նիստին արդեն կքննարկվի Մանվել Բադալյանի թեկնածության հարցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։