Սենթ-Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունում խաղացվել է հինգ տուր։
Տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյանը չորս անընդմեջ ոչ-ոքիից հետո կրեց առաջին պարտությունը՝ մնալով 2,0 միավորով, իսկ Սամուել Սեւյանը ոչ-ոքի արեց, ինչի շնորհիվ կես միավորով շրջանցեց իր փորձառու հայրենակցին։ Վեցերորդ տուրից առաջ հայ գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում տեղերով փոխվեցին։ Սեւյանը բարձրացավ 6-րդ հորիզոնական, Արոնյանը նահանջեց 8-րդ տեղ։
Այս տուրում առաջատարի հետ դիմակայությունում անհաջողության մատնվեց կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որն այժմ 2,5 միավորով 7-րդն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ