Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ արդեն մեկ օր է, ինչ Ռիգայում է, որտեղ հոկտեմբերի 12-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլում կհանդիպի «D» խմբում մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակող Լատվիայի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականը մրցավայր ժամանել է 23 ֆուտբոլիստով։ Մեր թիմում որակազրկված ֆուտբոլիստ չկա։
ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ Լատվիա-Հայաստան խաղը սպասարկելու է Սլովենիայի մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար նշանակվել է Ռադե Օբրենովիչը։ Նրա օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը եւ Գրեգա Կորտեժը։ Չորրորդ պաշտոնյան Մարտին Մատոշան է։
VAR համակարգի մոտ կաշխատեն Նեյց Կայտազոցիչը եւ նրա օգնական Ալեն Բորոշակը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ