Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ անհրաժեշտության նաև աջակցության նոր ծրագրեր կդիտարկեն գյուղատնտեսության ոլորտում արցախցիների գործունեության համար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 11,2023 10:44

Ավելի քան 100 հազար տեղահանվածներից մոտ 54 հազարը շարունակում են գտնվել պետության կողմից տրամադրված կացարաններում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու մեր Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին նյութական փոխհատուցումները։ Մասնավորապես շատ-շատերը ունեցել են Արցախում ընտանի կենդանիներ(կով, խոզ և այլն), որոնք եղել են իրենց ապրուստի միակ միջոցը և այսօր Հայաստանում փաստացի ոչինչ չունեն։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունը.

«ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու նպատակով արդեն իսկ նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»։

Փոխվարչապետը տեղեկացնում է նաև, որ առաջիկայում նախատեսվում է բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կհատկացվի 40000 և կոմունալ ծախսերի համար հավելյալ 10000 դրամ։

Ի վերջո անդրադառնալով մեր բուն հարցին, Խաչատրյանը տեղեկացնում է, որ կարիքների գնահատման գործընթացի ավարտից հետո ըստ անհրաժեշտության նաև աջակցության նոր ծրագրեր կդիտարկեն գյուղատնտեսության ոլորտում գործունեության համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031