Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում աչքաթող են արել կրթության ոլորտը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 11,2023 10:25

Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային կառավարման համակարգում կարող եք տեսնել Հայաստանի 2023 թվականի բյուջեի հատկացումները։

Ըստ ինտերակտիվ բյուջեի պատկերի՝ տարեկան ոլորտային հատկացված բյուջեն կազմում է 2 մլդ 556 մլն 572 հազար 569 դրամ։

Ըստ գրաֆիկական պատկերների՝ կարող ենք տեսնել, որ ամենաշատ հատկացումներ ստացած ոլորտը Սոցիալական պաշտպանության ոլորտն է, երկրորդ տեղում Պաշտպանությունն է՝ 520 մլն 520 հազար դրամ։ Երրորդ տեղում 513 մլն 787 հազար դրամ ընդհանուր բնույթի ծառայություններին է տրամադրված, որի մեջ մտնում է Օրենսդիր եւ գործադիր մարմինները, պետական կառավարումը, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ, Կառավարության տարբեր մակարդակների միջեւ իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներին տրամադրվող ֆինանսական միջոցները, նաեւ նմանատիպ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքների համար տրամադրված հատկացումներ։

Չորրորդ տեղում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունների, տնտեսական հարաբերությունների համար հատկացումներն են՝ 239 մլն դրամ, եւ միայն հինգերորդ տեղում կրթության ոլորտին տրամադրվող հատկացումներն են 211 մլն դրամ։ Համեմատության համար կարող ենք ասել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականի համար նախատեսել է 2,340 միլիարդ լարի՝ 348 միլիոն դրամ։

Ըստ մյուս հրապարակված տվյալների՝ հատկացումների քանակով առաջին տեղում կրթության և գիտության ոլորտն է։
Հայաստանում կրթության ոլորտն այնքան է աչքաթող արվել, որ այս տարի ԿԳՄՍ ձախողված մրցույթներից հետո երեխաներին չհանձնվեցին իբրև տպագրվող ռուսերենի դասագրքերը, դրանք այս տարի չեն էլ լինելու։
Կրթության ոլորտը միայն որպես ֆինանսական միջոցներ ստանալու աղբյուր օգտագործելու պատճառով էլ այսօր պատմություն ունեցող համալսարանների շենքերը փորձում են վաճառել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031