Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է առաջին ատյանի դատարանում՝ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով:
Հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հրաչյա Սարգսյանը դիմել էր վարչական դատարան ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչականիրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտում է համարվում առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Արդյունքում, վարչական դատարանը շուրջ 1 տարի քննելով գործը որոշել է մերժել նախկին քաղաքապետի ներկայիս փոխնախարար Հրաչյա Սարգսյանի հայցը: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում լուրջ են տրամադրված եւ որոշումը բողոքարկել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ նիստերը շարունակվում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում