«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել եւ վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել»,- այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը արտաքին քաղաքական ուղղություն է փոխում՝ գնալով դեպի Արեւմուտք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ