Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահների Հայաստանում մնալու իրավական ոչ մի հիմք եւ հիմնավորում չկա եւ չի կարող լինել»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 11,2023 00:03

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված կամ մեզնից չէ կախված»,- այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գիտենք նաեւ, որ այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, մեզ հետ էլ ունենք քննարկումներ։ Եվ Լեռնային Ղարաբաղում մնալ-չմնալու հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ պատասխան տալ»,- հավելեց նա։ Հարցին, եթե խաղաղապահները դուրս գան Արցախից, հնարավո՞ր է գան Հայաստան, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Գան Հայաստան, ի՞նչ անեն։ Կներեք, բայց ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետեւ նրանք Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբն են։ Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան։ Ուրիշ հարց՝ իրենք Ադրբեջանով կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով կգնան։ Բայց Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք եւ հիմնավորում չկա եւ չի կարող լինել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031