Լրահոս
Օրվա լրահոսը

102-րդ ռազմաբազայի հետ կապված հարց ՀՀ-ն չի բարձրացնում. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 10,2023 23:59

«Ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ եւ մենք դրա հետ կապված ոչ մի հարց չենք բարձրացնում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցներին. «Որտեղի՞ց այն կանխավարկածը, որ Ռուսաստանը փակել է, կամ փակում է, կամ փակելու է իր շուկան մեր առջեւ. մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ մեր տնտեսական հարաբերությունները կարգավորվում են»:

Անդրադառնալով փաստին, որ օրեր շարունակ հայկական կոնյակով բեռնված բեռնատարներին թույլ չէին տալիս մուտք գործել ՌԴ տարածք, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վերջին 20 տարում քանի՞ անգամ է նման իրավիճակ եղել: Այդ իրավիճակը մենք 100-ավոր անգամներ ունեցել ենք: Ամեն անգամ մենք եզրակացություններ անելու համար պետք է նրբություններին ծանոթ լինենք: Ես փորձել եմ այդ հարցը հասկանալ, եւ ստացել ենք հավաստիացումներ, որ այդտեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Այդ հարցը կարգավորվել է: Իմ ուղերձը մեր տնտեսվարողներին եղել է հետեւյալը. որակի ստանդարտներին պետք է շատ լրջորեն հետեւել: Երբ մեր ապրանքները լինեն որակյալ եւ մրցունակ, բոլոր շուկաներն էլ բաց են»:

 

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031