Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքում զրո արդյունք է գերիների և պատանդառված անձանց վերադարձման գործում. բողոքի ցույցի մասնակից

Հոկտեմբեր 10,2023 18:05

«Մենք պահանջում էինք, որպեսզի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր գործունեությունը չծավալի հանուն թուրքական իշխանությունների, այլ ծավալի հանուն հայկական իշխանությունների»: Նման կոչերով այսօր ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։

Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների անունները։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Արցախի վերնախավին արտահանձնել Հայաստան։ «Պատանդառված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եկել ենք ֆիքսելու, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդհանրապես չի սպասարկում Հայաստանի շահը, զրո արդյունք է գերիների և պատանդառված անձանց վերադարձման գործում և նույնիսկ իր (նկատի ունեն՝ Նիկոլ Փաշինյանին-խմբ) հայտարարություններում այնպիսի եզրույթներ է ընտրում, որը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է գերիների հետ բերման պրոցեսին:

Այն ամենից հետո, երբ Արցախի ժողովրդավար քաղաքական ղեկավարությունը գերեվարված է Ադրբեջանի կողմից՝ թվում էր, թե աշխարհը պետք է թնդար, որ բռնապետական ռեժիմի կողմից առևանգվել են Արցախի ժողովրդավարական հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը և ամբողջ աշխարհը պետք է խոսեր այդ անօրինության մասին, սակայն ԱԳՆ-ի զրո ջանքերի շնորհիվ՝ այդ թեման նույնիսկ ոչ մի տեղ չի արծարծվում, ինչպես նաև չի արծարծվում հարյուրավոր գերիների թեման, որոնց շարքերը գնալով խտանում են: ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքում կա զրո գործողություն հայկական շահի սպասարկման համար, ավելին՝ և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ ԱԳՆ-ի գործողությունները վնասում են հայկական շահին»,-հայտարարեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունով պաստառը պահած ցույցի մասնակիցը:

Բողոքի ցույցի մասնակիցները մեծ հույս չունեն այս ցույցից, բայց խոստացան իրենց գործողությունները շարունակել տարբեր ձևաչափերով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նրանք «Մանդատ չունես» պաստառներով այսօր բողոքի ցույց էին արել Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031