Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա է գտնվում Հալիվորի կամ Հալևորի կամուրջը: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության՝ («Յիշատակ․․․ կամուրջըս Յարութիւնի։ Մդ։ Գեվ․․․ Շինեցի։ Իմ ծնողաց։ Օվ ա(ն)ցնի ա(ստուա)ծ ողորմա ասի Թ (վին) ՌՄՁԴ ) կառուցվել է 1835թ.:
Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը:
20 մետր երկարությամբ, 3 մետր լայնությամբ, 9 մետր բարձրությամբ միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափները։
Տեղանքից ելնելով, նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղլարի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից։
Կարդացեք նաև
Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը:
Կամուրջը ներկայումս մշակութային վանդալիզմի է ենթարկվել այդ մասին ավելի վաղ հայտնել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” // https://caucasusheritage.cornell.edu/) կայքը։
Գրականություն
1․ Մկրտչյան Շ․, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան 1985
2․Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան 2009:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն