Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի ավագանու ընտրություններում նվազագույնը 5 քաղաքական ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով եւ կրեմլյան կառավարումով»․ Արտակ Զեյնալյան

Հոկտեմբեր 10,2023 15:53

«Երեւանի ավագանու ընտրություններում նվազագույնը 5 քաղաքական ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով եւ կրեմլյան կառավարումով»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ այդ հինգ քաղաքական ուժերը նպատակ էին հետապնդում Երեւանի ավագանիում իշխանությունը վերցնելով, նաեւ անթաքույց հայտարարող նման ուժեր էլ կային, որ Հայաստանը տեսնում էին Թաթարստանի կարգավիճակով․ «Իսկ մյուսները աջակցում էին դրան անմիջականորեն կամ անուղղակիորեն աջակցում էին դրան: Եվ նոր ընտրությունների դեպքում այս վտանգը շատ ավելի իրատեսական ու ռեալ էր լինելու: Այդ դրանով է, որ մենք թույլ չենք տալիս, որպեսզի Երեւանը Հայաստանը ցնցվի եւ ենթարկվի գուբերնիա դառնալու ռիսկին։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք այն պարտությունը, որ կրում ենք, բանակների պարտության արդյունքում չէ, որ տեղի է ունեցել, տեղի է ունեցել, երբ մենք չենք պատրաստվել պատերազմին, բանակների բախումին չենք պատրաստվել, իսկ դա սկսվել է 2004 թվականին, երբ բանակը դադարեց ֆինանսավորվել, բանակը զարգացնել։ Դա տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ ԱԺ-ում գլխատվեց օրինական, լեգիտիմ ընտրված հայաստանակենտրոն իշխանությունը։ Այո, մենք թույլ չենք տալու, որ լինեն նոր ընտրություններ, որպեսզի չտանենք այդ վտանգին»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031