Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է ճնշումների ու սպառնալիքի ներքո, դրանում ՀՀ բանակի կրճատման կետ կա»․ Վարդան Այվազյան

Հոկտեմբեր 10,2023 14:03

«Եթե «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, այն ստորագրվելու է ճնշումների ու սպառնալիքի ներքո։ Եվ դա առաջին պայմանն է պայմանագիրը անվավեր ճանաչելու եւ հետ կանչելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:

«Եթե «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, եւ եթե ես լինեի հաջորդ իշխանության ներկայացուցիչը, աներկբա կերպով հետ կկանչեի այդ խաղաղության պայմանագիրը։ Իրողությունները ցույց են տալիս, որ եթե այդ չարաբաստիկ պայմանագիրը ստորագրվի, դա հակասելու է միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիային, որովհետեւ չի կարող իրավական ուժ ունենալ այն միջպետական պայմանագիրը, որը կնքվել է սպառնալիքի, առավել եւս՝ էքզիստենցիալ սպառնալիքի ներքո։ Այդ պայմանագիրը երկար կյանք չի ունենալու, որ պահին իշխանությունները փոխվեցին, այդ պայմանագիրը պետք է չեղյալ համարվի»,- ասաց նա։

Վարդան Այվազյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ այսօր կան սպառնալիքներ, քանի որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի», «8 գյուղերի» մասին եւ այլ պահանջներ է առաջ քաշում։ «Եթե չեմ սխալվում, ընդհուպ կետ են առաջարկում, որ Հայաստանը չպետք է ունենա զինված ուժեր, բանակը պետք է լինի սահմանափակ քանակությամբ»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ սպառնալիքի տակ է ստորագրելու այդ փաստաթուղթը, Վարդան Այվազյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը պետք է ասեր՝ ես սպառնալիքի ներքո դեմ չեմ, թե՞ իմ կամքով դեմ չեմ։ Բնականաբար, միջպետական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում են պետության ներկայացուցիչները։ Պարտադիր չէ բառացի հայտարարել, որ մեզ ստիպում ու սպառնում են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031