Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Ա.Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և մասնավորապես՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:
ՀՀ ԱԽ գրասենյակ