Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի գործարարներն արցախահայերի համար շենք են կառուցում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2023 10:54

Արցախից բռնի տեղահանվածներից շուրջ 11 հազար մարդ հանգրվանել է Մասիս խոշորացված համայնքում․ մեզ հետ զրույցում ասում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Մեր հայրենակիցների մի մասն ապրում է վարձով տներում, մյուս մասը՝ կացարանների վերածված համայնքային կառույցներում, շատերին մասիսցիները հյուրընկալել են իրենց տներում, բացի այդ, 2 մեծ նոր շինություն է կառուցվում՝ անօթեւան մնացած արցախահայերին այնտեղ բնակեցնելու համար»,- ասաց Համբարձումյանը։ Շինությունները կառուցվում ու վերանորոգվում են Մասիսի գործարարների միջոցներով։

Գործարարների միջոցներով վերանորոգվող շենքերից մեկը երեք հարկանի է, որի վրա, նախնական հաշվարկներով, շուրջ 60 միլիոն դրամ գումար է ներդրվում։ «Այս շենքում առավելագույնը 120 ընտանիք կարող է ապրել»,- ասաց Համբարձումյանը։
Մասիս խոշորացված համայնքն արցախահայերին օգնում է բացառապես համայնքային բյուջեի եւ ներդրողների տրամադրած ֆինանսների միջոցով։

Համբարձումյանի խոսքով՝ Մասիսում այս պահին դրսում գիշերող արցախցի չկա, բայց ուրիշների տներում ապրողներին բնակարաններով ապահովելու խնդիր կա։

Ավելի վաղ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեզ ասել էր, որ կառավարությունը տեղահանված արցախահայերին հիմնական բնակարաններով ապահովելու ծրագրեր է մշակում։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031