Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրում ենք ՌԴ-ին, միջազգային հանրությանը, առանց անդրադառնալու, որ մեղքի առյուծի բաժինը պատկանում է հենց մեզ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2023 10:14

«Հրապարակի» զրուցակիցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Սրբազան հայր, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ հայ ժողովուրդն այլեւս «Դեր Զորի ճամփորդը չի դառնալու», բայց դա տեղի ունեցավ։ Ո՞վ է մեղավոր։

– Կարծես մեզ մոտ տխուր ավանդույթ է դարձել մեր դժբախտությունների համար մեղադրել բոլորին՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներին հղում անելով, տարբեր երկրների մեղսակցությունն արձանագրելով, բայց, դժբախտաբար, հակառակ բոլոր օբյեկտիվ պնդումներին եւ անհրաժեշտությանը, մենք դժվարանում ենք ինքնաքննություն կատարել եւ հստակորեն մատնանշել ողբերգությունների պատճառների այն հատվածը, որը վերաբերում է մեզ, մեր բացթողումներին, մեր սխալներին, մեր մեղքերին։ Ես կարծում եմ, որ կատարվածը նաեւ որոշակիորեն առնչվում է այն պատմական դասի սերտումը զլանալու հետ, որն առնչված է մեր ցեղասպանությանը, մեր տառապանքներին։ Մենք, դժբախտաբար, չենք կարողանում ձեւավորել համերաշխ, ինքնության շուրջ միավորված հասարակություն, ժողովուրդ։ Այսօր էլ այդ դժբախտ, տխրահռչակ պրակտիկան շարունակվում է․ մենք մի կողմից մեղադրում ենք Ռուսաստանին, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը, առանց անդրադառնալու, որ մեղքի առյուծի բաժինը պատկանում է հենց մեզ։ Ոչ ոք մեր ձեռքը չի բռնել, որ մենք կարողանանք կառուցել հզոր երկիր, ոչ ոք չի արգելել մեզ այնպիսի ինքնապաշտպանական մեխանիզմներ ստեղծել, այնպիսի պետական, հասարակական ինստիտուտներ ձեւավորել, որոնք անհնարին կդարձնեին ազգային ինքնության, ազգային համերաշխության փլուզումը։ Հետեւաբար, իմ խորին համոզումն է, որ մենք՝ ինքներս, մեր մեջ պիտի փնտրենք այս ողբերգությունների պատճառը։ Իհարկե, ես բազմաթիվ անգամներ մատնանշել եմ այն սխալները, որոնք իրականացրել են իշխանությունները՝ հանգեցնելով այս աղետալի իրավիճակին, բայց, խոշոր հաշվով, երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար։ Վերջիվերջո, այս իշխանությունները ծնունդն են մի միջավայրի, որտեղ կարող էր աճել միայն եղեգնը։

Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։

– Ես տեսանելի ջանքեր չեմ տեսել, բայց եթե նույնիսկ գործադրեն, դժվարանում եմ ասել՝ արդյոք այդքան կարողություն, ազդեցություն, կշիռ ունե՞ն այսօրվա իշխանությունները՝ այդպիսի խնդրին միջամտելու համար։ Դժբախտաբար, մենք ազգովի հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր հետագա կյանքի, մեր ապագայի սցենարները կազմվում են առանց մեր մասնակցության։ Հիմա, այս պայմաններում իրենք հնարավորություն ունե՞ն՝ ազդեցություն գործելու։ Իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունը հարեւանների հետ խաղաղություն կերտելն է, բայց, ըստ էության, իրենց կոնցեպտի բուն՝ քողարկված, չարտաբերված մեսիջը թշնամիների ողորմածությանը հանձնվելն է։ Հիմա, երբ դու հանձնվել ես թշնամիների ողորմածությանը, կարո՞ղ ես ակնկալել կամ փորձ անել՝ ինչ-որ խնդիրներ լուծելու։ Ես խորապես կասկածում եմ, որ մեր իշխանություններն ի վիճակի են այդպիսի խնդիրներ լուծելու։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031