Լրահոս
Օրվա լրահոսը

«Շալվար հագնող է պետք, որ նշաձողը բարձրացվի». Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 09,2023 20:40

«Շալվար հագնող է պետք, որ նշաձողը բարձրացվի»,- այսօր դատական նիստի դահլիճում, դահլիճից դուրս գալու պահին, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Լրագրողը հետաքրքրվել էր՝ Արցախի հարցում ե՞րբ Հայաստանն իր նշաձողը կբարձրացնի, շալվարն էլ հետը:

Հիշեցնենք, կալանավայրից, ՀՀ անկախության 32-րդ տարեդարձ շնորհավորելով՝ գրել էր՝ «Շնորհավոր, նշաձողի հետ միասին շալվարդ իջեցրած Հայաստան»:

Դատավոր Վահե Դոլմազյանն, ի դեպ, լրագրողներին դիտողություն արեց՝ հայտարարելով, որ եթե այսուհետ փորձեն դատական նիստերի դահլիճում այլ թեմաներ արծարծել, կհեռացվեն դահլիճից:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով այսօր նախնական դատական լսումներն էին:

Հիշեցնենք, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն օրերս մերժեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Պարզվեց, որ Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է՝ կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ: Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքը, նրա շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը որակում է աբսուրդ եւ «հոգեկան խնդիր ունեցող մարդու երեւակայություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031