Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը չի՞ վստահում Հայաստանի Հանրապետության կրթահամակարգին, որ դուստրը որոշել է կրթություն ստանալ Գերմանիայում:
Aravot.am-ին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից գրավոր հետեւյալը փոխանցեցին. « ՀՀ ԿԳՄՍ նախարարի ընտանիքի անդամները, ինչպես նաև ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունեն որոշումներ կայացնել իրենց կրթության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ՀՀ կրթական համակարգին, ապա հիշեցնում ենք, որ նախորդ տարի հաստատվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակում ներկայումս ակտիվորեն ընթանում են կրթական բոլոր մակարդակների, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բա պետրոսն այդքան ծառայություն մատուցի նիկոլին, մեծ փողեր ստանա ու աղջկան չուղարկի? արտասահման սովորելու։ Համ էլ պետրոսի կողակից նախարարուհին հո “ցանկացած ՀՀ քաղաքացի” չէ, նա կրթական ծրագրերում քիրվայական գաղափարախոսության հիմնադիրն է և Նժդեհի ու մյուս հայ քաջերի նկարները դպրոցի պատերից հանել տվողը։ Ինքն էլ լավ իմանալով իր ստեղծած կրթական շիլաշփոթը, հիմար հո չի?, որ աղջկան Հայաստանում կրթության տա։