Լրահոս
Օրվա լրահոսը

«8 անկլավ՝ այդպիսի բան չկա, ադրբեջանական 3 անկլավ կա ՀՀ-ում և 1 հայկական անկլավ՝ Ադրբեջանում, բայց եկեք տեսեք Ադրբեջանն ինչ է արել 2014-ի ատլասում». Գալիչյան

Հոկտեմբեր 09,2023 17:41

Հայաստանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել նաեւ անկլավները, իսկ Ադրբեջանը խոսում է «8 գյուղերի» մասին: Թե ինչ հիմքով են նման պահանջներ դրվում Հայաստանի առաջ՝ այսօր «Մեդիա կենտրոնում» «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները» թեմայով քննարկման ժամանակ աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը պատասխանեց. «Ըստ Ադրբեջանի սահմանադրության, Ադրբեջանը անկլավ պահանջելու իրավունք չունի, բայց եթե ուժի տեսանկյունից են խոսում, պահանջում է՝ ասելով, որ խորհրդային քարտեզներով դրանք գոյություն ունեն: Բայց ուշադրություն դարձրեք խորհրդային օրերին՝ 1936-ից մինչեւ 40թ-նն են դրանք տրվել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի սահմանադրությունը հիմնվում է 1918-20թթ Ադրբեջանի վրա, ուրեմն իրավական չեն կարող լինել իրենց տեսակետները: Եվ հայտարարելով՝ 7 անկլավ, 8 անկլավ, այդպիսի բան չկա: Գոյություն ունի ադրբեջանական 3 անկլավ Հայաստանում եւ 1 հայկական անկլավ՝ Ադրբեջանի տարածքում:

Բայց եկեք տեսեք Ադրբեջանն ինչ է արել այս օրերին՝ 2014-ի իրենց ատլասի մեջ նշել են Հայաստանի մեջ իրենց անկլավները եւ Արծվաշենը, որը հայկական անկլավ էր համարվում, այդ քարտեզում իրենով է արել, թե այլեւս չկա անկլավ: Հայաստանի մեջ գտնվածները նշում է, իսկ իր մոտ եղած անկլավը չի նշում քարտեզում: Հաշվել է, որ իրենն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031