Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ առաքելության այց՝ Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ի թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 09,2023 17:18

Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը (լուսանկարում), խոսելով անդամ երկրներում տեղի ունեցող ողբերգությունների, համաճարակների, պատերազմների, զինված հակամարտությունների մասին, հիշատակեց նաև Լեռնային Ղարաբաղում կատարվածը՝ օգտագործելով «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայեր» արտահայտությունը։ Նա նաև օգտագործեց «exodus» (ելք) եզրույթը՝ ԼՂ բնակչության հետ կատարված ողբերգությունը նկարագրելիս։ Մինչ նստաշրջանի մեկնարկը՝ ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը։

Այնուհետև ԵԽԽՎ նախագահը հայտարարեց․ «Ուկրաինայում պատերազմ, պատերազմ Իսրայելում, դրամատիկ զարգացումներ տեսանք նաև Լեռնային Ղարաբաղում։ Մենք չենք կարող աչք փակել այս հազարավոր քաղաքացիների ճակատագրի վրա, որոնք ունեն եվրոպական կոնվենցիաներով պաշտպանություն»։

Թինի Կոքսը նաև հայտնեց, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ԵԽԽՎ առաքելությունն այցելի Լեռնային Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ և արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարություններն ամեն ինչ անո՞ւմ են հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

ԵԽԽՎ-ն կողմ քվեարկեց նաև «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու՝ ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկին։ Լեռնային Ղարաբաղի հարցով կքննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031