Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանակերտ. Հայոց արքայի հիմնադրած քաղաքն Արցախում

Հոկտեմբեր 09,2023 16:56

Արցախի Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում է գտնվում մ․ թ․ ա 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաքը։

Արցախի Տիգրանակերտի մասին առաջին անգամ տեղեկանում ենք պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվեցու հիշատակություններից (7-րդ դար)։

Քաղաքը հանդիսանում էր բնակավայր մինչև ուշ միջնադար և գտնվում էր Խաչենի ազնվական ընտանիքին պատկանող տարածքում: Այդ ժամանակաշրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվում էր Տիգրանակերտի դաշտ: Տեղի բնակիչները պահպանել են Տիգրանակերտ անվանումը: Քաղաքը տեղակայված է Վանքասար լեռան մոտակայքում՝ կառուցված սպիտակ կրաքարից: Տիգրանակերտը հայտնաբերվել է 2005 թ.-ին, պեղումները սկսվել են 2006 թվականին՝ իրականացվել երեք հիմնական փուլով: Արդյունքում բացվել է քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:

Հետախուզական պեղումներ են կատարվել նաև ամրացված թաղամասի ու կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Տիգրանակերտ հնավայրն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031