Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա․ Տիգրան Բալայան

Հոկտեմբեր 09,2023 15:24

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ իր երկիրը Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում շաբաթների ընթացքում․ գրում է Brussels Signal-ը։

Տիգրան Բալայանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա։ Նա նաև ընդգծել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները սին են։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական վտանգի տակ»,- ասել է նա։

Ադրբեջանին կանգնեցնել չի լինի, եթե վերջինս «չառերեսվի այսպես կոչված «հավաքական Արևմուտքի» գործնական քայլերին»։

Լրատվամիջոցը, հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի մասին, գրում է, որ Հայաստանի պնդմամբ՝ այժմ Ադրբեջանի նախագահ Ալիևը ավելին է ցանկանում, խոսքը մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» մասին է։

Միևնույն ժամանակ՝ Բալայանը բլեֆ է որակել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։ Նա մեջբերել է նախագահ Ալիևի նախկին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «կհետապնդի հայերին շների պես»։

Brussels Signal-ը հիշեցնում է Ալիևի խոսքերը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն այն մասին, որ «Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է»։

Բալայանը կարծում է, որ Եվրամիությունը պետք է վերջնաժամկետ ներկայացնի Ալիևին՝ Հայաստանի սահմանից իր զորքերը դուրս բերելու համար, հակառակ պարագայում պետք է դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը։ Դեսպանի խոսքով՝ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. seyran says:

    Բալայան Տիգրան եւ մյուսներ՝այնպիսի տպավորություն է որ ալիեվը չգիտի հաջորդ քայլը որը պետք է անի եւ դուք հուշում եք՝ամեն այդպիսի հայտարարություն կարդալուց ժողովուրդը ավելի խորն է գլուխը մտցնում ուսերի մեջ եւ ավելի պակաս է դառնում ինքնապաշտպանության ընդունակ- – –

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031