Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է». ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Հոկտեմբեր 09,2023 14:41

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը՝ Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին.

📍«Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան (նկատի ունի Արցախի օկուպացված տարածքներից)։ Ադրբեջանը համագործակցության խնդրանքով է դիմել, և Իրանն էլ ողջունել է: Պարոն Բազրփաշի այցը այդ համագործակցության շրջանակներում է։

📍Մենք աջակցում ենք տարածաշրջանում միջանցքների ու տարանցման ոլորտներում համագործակցությանը, բայց այդ միջանցքները պետք է ձևավորվեն միջազգային օրենքների և երկրների ինքնիշխանության հարգմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031