Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում ՏՀԶԿ նիստին ամենաբարձր միավորները տրվել են Հայաստանի դատական համակարգի անկախությանը

Հոկտեմբեր 09,2023 11:21

Փարիզում տեղի ունեցած ՏՀԶԿ լիագումար նիստին ամենաբարձր միավորները տրվել են Հայաստանի դատական համակարգի անկախությանը, հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանն ու մոնիթորինգի իրականացմանը. Հայաստանը բարելավել է դիրքերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած՝ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատող թիմի և ՀՀ պատվիրակության միջև բանակցություններին, այնուհետև՝ հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի լիագումար նիստին։

Այցի նպատակներն էին «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ բանակցությունները և զեկույցի նախագծի ընդունումը։ Գնահատումը ներառում է 9 կատարողական ոլորտներ, որոնք վերաբերում են ոչ միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, անկախ և ինքնավար մարմինների, իրավապահ մարմինների գործունեության ոլորտները, այլև՝ մասնավոր ոլորտի իրավաբանական անձանց, պետական մասնակցությամբ կազմակերպությունների գործունեությունը:

ՀՀ պատվիրակությանը լրացուցիչ քննարկումների և բանակցությունների արդյունքում հաջողվել է բարձրացնել դատական իշխանության անկախությանն առնչվող կատարողական դաշտի գնահատականները, շտկել զեկույցի նախագծում առկա ձևակերպումները՝ ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումներն առավել ճշգրտորեն ներկայացնելու համար։

Գնահատման արդյունքներով ամենաբարձր միավորներ են տրվել հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգի իրականացմանը, դատական համակարգի անկախությանը, բարեվարքությանը՝ գնման համակարգում:

Հիշեցնենք, որ գնահատումը մեկնարկել էր 2022 թվականի դեկտեմբերին, իսկ գնահատման շրջանակում ՏՀԶԿ գնահատող թիմի այցը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 18-21-ը, որի շրջանակներում կայացել են հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ապրիլյան քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների, ՀԿ-ների, գործարար ոլորտի ներկայացուցիչների և դոնոր միջազգային կազմակերպությունների հետ:

Գնահատումը տևելու է մինչև 2026 թվականը, որի ընթացքում ՀՀ-ն ներկայացնելու է հանձնարարականների կատարման հաշվետվություններ, իսկ ՏՀԶԿ-ն գնահատելու է կատարված բարեփոխումների համապատասխանությունը տրված հանձնարարականներին։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031