Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն պետք է լինի անկախ պետության դիվանագիտությունը

Հոկտեմբեր 09,2023 10:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ո՞ւմ շահերը պետք է սպասարկի ՀՀ արտաքին քաղաքականությունը: Ի՞նչ սկզբունքների վրա պետք է հիմնվի մեր դիվանագիտությունը:

Իսրայելում և Գազայում սկիզբ առած մտահոգիչ իրադարձություններին արձագանքելով՝ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանը ցնցված է մեկնարկած բռնություններով և կոչ արեց վերջ տալ դրանց: Հայաստանյան որոշ «վերլուծաբաններ» քննադատում են պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս հարցում՝ մեղադրելով հայկական դիվանագիտությանը՝ Իսրայելին հաստատակամորեն աջակցություն չհայտնելու համար:

Հետաքրքիր է, որ այս «վերլուծաբաններն» այս թեզը հիմնավորում են ոչ թե հրեական պետությանն աջակցելու կամ ապրումակցելու իրենց տեսակետով, այլ այն հանգամանքով, որ Արևմուտքը սատարում է Իսրայելին: Արտաքին քաղաքականությանն առնչվող որոշումներ կայացնել միմիայն աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի դիրքորոշումից կամ քմահաճույքից ելնելով՝ խոսում է անկախ պետականության արժեքը չգիտակցող և սեփական վերլուծական դիվանագիտությունը չունեցող երկրի մասին: Փորձելով հրապուրել Եվրոպային, ԱՄՆ-ին (կամ Ռուսաստանին)՝ տուժում ենք միայն մենք, որովհետև այդպես մոռանում ենք արտաքին քաղաքականության՝ հայակենտրոն լինելու պարտադիր սկզբունքի մասին, իսկ մոռանալով հայակենտրոնության սկզբունքը՝ մոռանում ենք ազգային-պետական սկզբունքները:

Բացի այդ, Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող նույնությամբ կրկնօրինակել Արևմուտքի քաղաքականությունը: Արևմուտքը դեմոնիզացնում է Իրանին: Ի՞նչ է, խզե՞նք հարաբերություններն Իրանի հետ: Արևմուտքը քարոզում է, որ նույնասեռական ամուսնությունը ամբողջությամբ բնական երևույթ է: Ի՞նչ է, արտոնե՞նք դա Հայաստանում:

Կա ևս մեկ նուրբ հանգամանք: Թեև դատապարտելի են նաև հայկական տիրույթում տարածվող հրճվանքը Իսրայելում կատարվող դեպքերով, պետք չէ մոռանալ, որ Թել Ավիվի տրամադրած ռազմամթերքը գործուն դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիաների ժամանակ:

Պաշտոնական Երևանի՝ բռնություններից զերծ մնալու կոչը տրամաբանական է և կշռադատված:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031