Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դիմած կալանքի տակ գտնվող դատավորի գործը կարճվեց

Հոկտեմբեր 09,2023 12:30

2022 թ. հոկտեմբերի 3-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում թիվ 58236222 քրեական վարույթի շրջանակում 2022 թ. հոկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 2 միջնորդություն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: ԲԴԽ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումներով Գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են: Ա. Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, նա կալանավորվել է:

Երեւան քաղաքի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր մայիսի 23-ին: Դիմողը խնդրել էր. «ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել՝ անկախ այն հանգամանքից, թե մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրված եղել է, թե՝ ոչ»:

Ըստ նրա, Հակակոռուպցիոն դատարանը թույլ էր տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, խախտել է իր՝ մեղադրյալի ազատության եւ անձնական անձեռնմխելիության սկզբունքը, քանի որ կալանքը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքի խախտմամբ ու անտեսմամբ:

Դիմողն ընդգծել էր, որ բոլոր այն դեպքերում, երբ լրացել է իր՝ մեղադրյալի կալանքի ժամկետը, եւ առկա չէր դատարանի որոշում՝ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, ապա օրենքի ուժով մեղադրյալը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, որպիսի փաստն էլ հենց հանդիսանում է խոչընդոտ, որ կալանքի ժամկետի երկարաձգման հարցը լուծում ստանա:

Հոկտեմբերի 3-ի ՍԴ աշխատակարգային որոշմամբ, գործի վարույթը մասամբ կարճվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031