Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց մրցելույթները Անտվերպենում ընթացող աշխարհի առաջնությունում։ Թեեւ այս անգամ մեր տղաներին չհաջողվեց մեդալ նվաճել, սակայն նրանց մրցելույթները արժանի են միայն գովեստի։
Առանձին գործիքների վրա պայքարում առաջնության ամենաավագ մասնակիցը՝ 39-ամյա Հարություն Մերդինյանը, նժույգ թափերում գերազանց է կատարել իր ծրագիրը, սակայն նրան շատ քիչ չի բավարարել պատվո պատվանդան բարձրանալու համար։ Մերդինյանը գրավել է 4-րդ տեղը։
Իր ավագ թիմակցի ճակատագրին է արժանացել Վահագն Դավթյանը, որը օղակների վրա կրկին միավորների չնչին տարբերությամբ բավարարվել է 4-րդ տեղով։ Իսկ Արթուր Ավետիսյանը ճանաչվել է 7-րդը։
Արթուր Դավթյանը հենացատկերում, ցավոք, առաջին վարժությունը ձախողել է, սակայն գրեթե իդեալական է կատարել երկրորդը։ Բայց երկու ցատկերի միջին գնահատականը եղել է վեցերորդ արդյունքը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ