Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա արդեն Ալիևը պարզ տեքստով խոսում է անկլավների ազատման մասին․ Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 08,2023 22:22

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում 8 անկլավներ, որոնք պետք է ազատել»․ Ալիևը՝ Միշելին:

Օրերս գրել էի այս վտանգի մասին, հիմա արդեն Ալիևը պարզ տեքստով խոսում է դրա մասին։ Բոլոր պայմանավորվածությունները գործում են միայն Ադրբեջանի օգտին, քանի որ Հ-ն ներկայացնող մարդիկ շատ հեռու են մեր պետական շահը սպասարկելուց։

Եվս մեկ գրառմամբ ադրբեջանագետը տեղեկացնում է

«Ադրբեջանի սահմանը կանցնի այնտեղ, որտեղ կանգնած կլինի մեր երկրի զինվորը: Հատկապես, երբ Հայաստանը դեռ չի ազատել անկլավները: Մենք բազմաթիվ հիմքեր ունենք նրանց հարվածներ հասցնելու համար: Փաշինյանը պարզ տեքստով ասում է, որ կադաստրի թղթի կարիք ունի: Նրանք չունեն կադաստրի թուղթ, նրանք անկախություն հռչակել են Արարատյան հանրապետության հիման վրա, որի տարածքն ընդամենը 9000 քառակուսի կիլոմետր էր, այլ ոչ թե 29,500, ինչ հիմա փորձում են ստանալ»:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը Ալիևի կարևոր «խոսնակներից է»: Այս հարցազրույցը նա տվել է մոտ մեկ ամիս առաջ: Այն ժամանակ սա չէի տեղադրել՝ մտածելով, կարող է խուճապային թվալ հանրության համար: Բայց հիմա հարկադրված եմ տեղադրել:

Ադրբեջանն ագրեսիվ, հայատյաց պետություն է, ամբողջ վարչակարգը դրա վրա է հենված: Բայց Փաշինյանի քայլերը դառնում են գործիք ու միջոց մեր պետության դեմ քայլեր ձեռնարկելու համար: Կույր պետք է լինել այս պարզ իրողությունը չտեսնելու համար: Լուծումը՝ Փաշինյանի հեռացումն ու պետականամետ, պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031