Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախարարի՝ Ադրբեջան ու Արցախի օկուպացված շրջաններ այցի արդյունքները

Հոկտեմբեր 08,2023 21:14

«Իրանն այսօր» – Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի Ադրբեջան ու Արցախի օկուպացված շրջաններ այցի արդյունքները՝ ամփոփ

◼️Աղբանդի ավտոմոբիլային կամուրջի հիմնարկեքի արարողություն․ Ինչպես արդեն նշել եմ, այս արարողությունն արդեն երկրորդն են անում։ Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու է Նախիջևանից։

◼️Երկաթուղային կամուրջի ու երկաթուղու կառուցման շուրջ պայմանավորվածություն․ Այս առնչությամբ կնքվել է արձանագրություն։ Իրանական կողմը, սակայն, ակնկալում էր, որ հուշագիր կստորագրեն, որով «մեկ քայլ էլ կմոտենային պայմանագրի կնքմանը»։ Ըստ էության, երկաթուղու նախագիծը դանդաղ է առաջ գնալու, ու, չի բացառվում, արժանանա Ռաշտ-Աստարայի ճակատագրին, որի կառուցումն, ի դեպ, թարմ հույսերով պետք է սկսեն տարեվերջին։

◼️Աստարայի կամուրջի շահագործման հանձնման պայմանավորվածություն․ Ասում են՝ նախագահների մասնակցությամբ՝ երկու ամսից նոր կամուրջը շահագործման կհանձնվի (հուլիսին ասում էին 4 ամսից)։ Բացի այդ, Իրանը վերանորոգել է հին կամուրջը (ըստ ԶԼՄ-ների՝ 95 տոկոսով աշխատանքներն ավարտել են) և ակնկալում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանի նաև Ադրբեջանը։

◼️Ամբարտակների հարցը․ Քննարկել են Արաքսի վրա ամբարտակների ու ՀԷԿ-երի կառուցման հարցում ֆինանսական տարաձայնությունները։ Երեք ամսից նախատեսում են շահագործման հանձնել Գըզգալասը ամբարատակը։

◼️Հյուսիս-Հարավ․ Քննարկել են միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացումը։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել միջանցքի անդամ երկրների նիստ անցկացնել Թեհրանում։ Բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրների վերացման համար էլ քննարկել են համատեղ կոմիտեի ստեղծման հարցը։

◼️3+3. Իրանցի նախարարի հետ հանդիպմանն Ալիևը շեշտել է, որ 3+3 ձևաչափով նիստի հնարավորինս շուտ անցկացումը դրական քայլ կլինի։ Այս ձևաչափով (իրականում՝ 3+2, առանց Վրաստանի) միայն մեկ հանդիպում է անցկացվել, որից հետո այն բոլորի կողմից շատ քիչ ուշադրության է արժանացել։ Բացառություն է եղել Իրանը, որն այս ողջ ընթացքում առաջարկել է Թեհրանում երկրորդ հանդիպումն անցկացնել։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի համար այն, կարծես թե, պահուստային տարբերակ է, որն օգտագործում են ըստ անհրաժեշտության։ Այս առումով հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է առաջ տանել այն թեզը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031