Ի կատարումն ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, զինտեխնիկայի, հրաձգային զենքի և ռազմամթերքի հաշվարկը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում գերատեսչությունը թվարկում է հանձնված զենք-զինամթերքը և զինտեխնիկան․
– 92 միավոր զրահատեխնիկա,
– 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա,
Կարդացեք նաև
– 124 միավոր ՀՕՊ միջոցներ,
– 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ,
– 1 միավոր անօդաչու թռչող սարք,
– ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ,
– 66,1 միլիոն ռազմամթերք։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի