Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 07,2023 23:21

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը եկել է փոխարինելու ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ:

Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, օրինակ` «Ստեփանակերտում մեկից ջուր խնդրեցի, իմացան հայաստանցի եմ` չտվեցին», հիմա կեղծիք, շինծու նյութեր են տարածում` փորձելով արցախցիների միջև կոնֆլիկտ հրահրել:

Այս փուլը տարբերվում է նաև նրանով, որ փորձ է արվելու այդ ամենն անել արցախցիների միջոցով, նույնիսկ կարևոր էլ չէ` իրական արցախցի է, թե դա այդպես է ներկայացվում:

Թեմային իրական գույներ հաղորդելու համար հատվածական, կիսաիրական «փաստերով» են ողողում, ապա գցում դաշտ, ու նիկոլական ցնծությունը պատրաստ է, մարդիկ իրական դավաճանին թողած ամեն ինչ քննարկում են` Վլադիվոստոկից մինչև անվերջություն:

Արցախը դավաճանելու հարցում Նիկոլը մրցակից չունի, կան այդ դավադրության հանցակիցներ ու գիտակցված առաջ մղողներ:
Տարբեր կալիբրի «շնաձկները» ևս չեն խուսափելու պատասխանատվությունից և այդ խարանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել