Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գրառումն X սոցիալական ցանցում
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի հանդիպման նախապատրաստման շրջանակներում հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ես արտահայտեցի ԵՄ հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերահաստատեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը։