Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին։
Նախարարը շփվել է տուն-ինտերնատների բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին՝ փաստաթղթերի վերականգնման, առողջապահական ծառայություններից օգտվելու և այլնի մասին։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված այս պահին գործող պետական աջակցության ծրագրերն ու միջոցառումները, որոնցից կարող են օգտվել նաև պետության խնամքի հաստատություններում բնակվող տարեցները։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին խնամքի տարբեր կենտրոններում խնամք և անհրաժեշտ ծառայություններ է մատուցում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձի, շուրջ 20 երեխայի։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ