Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը 1 ամսով կալանավորեց 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանին, ով տեղեկանալով, որ ինքը ձերբակալված է՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին:
Միակ լավ բանն այն է, որ այլ անձանց հետ տեսակցությունը չի սահմանափակվել: Տիգրանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: