Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել․ Իրանի ԶՈւ ԳՇ պետ

Հոկտեմբեր 07,2023 17:29

Իրանի ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին

«Իրանն այսօր» – «Մի երկիր եղել է ագրեսոր և օկուպանտ, մյուսն էլ հետամուտ է եղել իր կորցրած տարածքները հետ բերելուն և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն։ Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել։ Այսինքն վերջին իրադարձություններով կարողացել է վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Անշուշտ, այդ տարածքների փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ և մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներով։

Այսուհետ մենք Կովկասում ունենք երկու հարևան՝ Ադրբեջանը և Հայաստանը, որոնց երկուսին էլ հարգում ենք, որոնց տարածքային ամբողջականության պահպանումը մեզ համար կարևոր է։ Սա ես ընդգծել եմ երկու երկրների պաշտոնյաների հետ իմ հանդիպումներում։ Հույս ունենք, լիակատար խաղաղության հաստատմամբ, Հարավային Կովկասը, առանց տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ու աշխարհաքաղաքականության փոփոխության, անդորրի ուղին կբռնի՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։

Ըստ այդմ՝ սրանից հետո պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի։ Այս երկրները ԽՍՀՄ փլուզման ժամանակ հստակ սահմաններ են ունեցել, և հենց այդ սահմանները պետք է ընկած լինեն այս երկրների խաղաղության ու համաձայնության հիմքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031