Լրահոս
Օրվա լրահոսը

100 000 դրամ միանվագ աջակցությունը անչափահաս երեխաներին տրամադրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ

Հոկտեմբեր 07,2023 13:37

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քանակը մնում է նույնը՝ 100 632: Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների, 99,3 տոկոսի տվյալները մշակված են, այսինքն՝ հաշվառված և նույնականացված են:

Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ Երևանում: Առաջին կեցավայրով ապահովված անձինք, այժմ տեղափոխվում են առաջիկա 6 ամսվա համար նախատեսված վարձակալությամբ բնակարաններ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների համաձայն, այս պահի դրությամբ 76 692 անձ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում: Ըստ այդմ՝ Արագածոտնում՝ 4109, Արարատում՝ 18367, Արմավիրում՝ 8144, Գեղարքունիքում՝ 4895, Լոռիում՝ 4541, Կոտայքում՝ 22150, Շիրակում՝ 3556, Սյունիքում՝ 5438, Վայոց Ձորում՝ 2303, Տավուշում՝ 3189: Ընդհանուր ժամանածներից շուրջ 58000-ի կեցության հարցին պետությունը աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել է սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղեր և այլն:

Անդրադառնալով թեժ գծին ստացված հարցերին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հիմնականում նշվում է, որ 100 000 դրամը չեն ստացել և հավելել է, որ ինչպես նախօրեին ասվել է՝ հաշվառված անձանց շուրջ 50 տոկոսի գումարները փոխանցվել են Կենտրոնական բանկի տրամադրած բանկային քարտային հաշիվներին, գործընթացը կշարունակվի երկուշաբթի օրվանից:

Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև առողջապահական թեմային: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ այս պահին առողջապահական հաստատություններում գտնվում է 302 բուժառու, 113 վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում է 11 անձ: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, 8 երեխա բուժումը շարունակում է ստանալ ստացիոնար եղանակով: Նազելի Բաղդասարյանը հավելել է, որ նախօրեին Հայաստանից 7 բուժառու տեղափոխվել է Ֆրանսիայի և Բուլղարիայի տարբեր բժշկական հաստատություններ: 13 646 անձ արդեն կցագրվել է առողջապահական առաջնային օղակներին: Առողջապահության նախարարությունը նաև շարունակում է այն բուժաշխատողների գրանցումը, ովքեր ոլորտում աշխատելու ցանկություն ունեն: Այսպիսով՝ 261 բուժաշխատող արդեն գրանցվել է Առողջապահության ազգային ինստիտուտում: 125 անձ ավագ բուժաշխատող է, 136-ը միջին բուժաշխատող: Առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր հաստիք:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունը անչափահաս երեխաներին տրամադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողը կամ խնամակալը մուտք գործի Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ՝ www.dimum.ssa.am կայք և լրացնի երեխայի տվյալները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031