Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաղեստինական «Համաս» խմբավորումը առավոտից զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա

Հոկտեմբեր 07,2023 12:04

Պաղեստինական «Համաս» խմբավորումը առավոտից զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա։ Տելեգրամյան իր ալիքում հաղորդում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Իսրայելը իր պատասխան ռազմագործողությունը անվանել է «Երկաթյա թուր»։

«Ըստ տարբեր տվյալների՝ արձակվել է ավելի քան 5000 հրթիռ։ Կիրառվել է նաև ցամաքային հարձակում։

◾️Արաբները հարվածներ են հասցրել տարբեր քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Թել-Ավիվին։ Կան զոհեր, վիրավորներ և գերեվարվածներ։

◾️Իսրայելը հայտարարել է, որ բանակը (ՑԱԽԱԼ) «պատերազմին պատրաստ լինելու» վիճակի է բերված։

◾️Համասը կոչ է արել Լիբանանում տեղակայված իր ուժերին ևս միանալ կռվին։

◾️«Համասը» գործողությունը կոչել է «Ալ Աքսայի ջրհեղեղ»։

◾️Հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։ Խորհրդանիշները Արևելքում ինչպես միշտ կարևոր են»։

Վարուժան Գեղամյանը նաեւ գրում է․ «Ամեն բան հուշում է, որ առավոտյան սկսված բախումը կարող է ընդունել լայնամասշտաբ պատերազմի բնույթ։ Այդ դեպքում դրա ազդեցությունը մենք արագ կզգանք Հայաստան-Ադրբեջան ճակատում»։

Ավելի վաղ նա նաեւ գրառում էր արել․ «Այս նորությունը կարդալով՝ շատերդ կցանկանաք չխորանալ և արագ անցնել։ Չէ՞ որ սա մեզ հետ կապ չունի։ Բայց մի՛ շտապեք։ Կապ ունի։

Մենք՝ Հայաստանը, ոչ միայն նույն տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի մի մասն ենք, ինչ որ Իսրայելն ու Պաղեստինը, այլև փոխկապակցված ենք հստակ աշխարհաքաղաքական կապերով։

Հայաստանում՝ Արցախ-Սյունիքյան ճակատում կատարվողն ու կատարվածը նույն մեծ խաղի մի մասն է, ինչ այս պահին Ուկրաինայում, Իսրայելում ու Պաղեստինում կատարվողը։ Այս առումով բավական է հիշեցնել, որ Իսրայելը Ադրբեջանին օգնում է և զինում է մեր դեմ, որովհետև դրանով փորձում է չեզոքացնել Իրանի սպառնալիքը Պաղեստինում, Սիրիայում և այլուր։

Հետևաբար՝ այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031