Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Լիտվայի՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս շրջանում քաղաքական սատարումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին ցուցաբերած հումանիտար աջակցության համար: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:
ԱԳ նախարարի տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերին:
Կարդացեք նաև
ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն