Ազգային-ժողովրդավարական Բևեռի երեկվա երթի ավարտին, երբ արդեն երթի մասնակիցների մեծ մասը Օպերայի հրապարակում էր, ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Բևեռի անդամներ Վահագն Ավագյանին, Գևորգ Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին և այլ աջակիցների: Այս մասին հաղորդում է Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը․ «Ականատեսների պնդմամբ ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին: Ոստիկանների քաշքշոցների և բռնի գործողությունների արդյունքում երթի մասնակիցներից Նաիրա Ղուշչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա ուշաթափվել է: Նրան Շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Նախնական տեղեկություններով շուրջ մեկ տասնյակ անձ է բերման ենթարկվել»։
Ավելի ուշ ոստիկանական բաժանմունքում գտնվող ԱԺԲ–ականները փոխանցել են, որ իրենց նկատմամբ ուժ է կիրառվել։ «Նրանց ծեծել են: Մեր ահազանգերին ՀՀ ՄԻՊ-ից դեռևս չեն արձագանքում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` բժիշկական խումբ է գնացել Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում, որտեղ զննության են ենթարկում բերման ենթարկված մեր ընկերներին: Բերման ենթարկվածների մեծ մասը գտնվում է Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում»,– հաղորդել է ԱԺԲ մամուլի ծառայությունը։
Ոստիկանական բռնությունների արդյունքում Գևորգ Սաֆարյանի ոտքը վնասվել է։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Բազմաթիվ անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանների կողմից և կարող եմ պնդել, որ ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը ունի քաղաքական հրաման բռնություններ գործադրելու ընդդիմադիր անձանց նկատմամբ»։
Կարդացեք նաև
Ոստիկանական բաժանմունքից ազատ արձակված Բևեռի աջակից Վահրամ Պետրոսյանի դեմքին, նաև ձեռքի դաստակին կան վնասվածքներ:
Շատ ճիշտ կլինի, որ ԱԺԲ-ն և հայ իսկական իրավապաշտպանները բերետավոր ենիչերիներին ու մյուս ոստիկաններին այս անմարդկային դաժանությունների համար դատական հայցեր ներկայացնեն թե երկրի ներսում և թե միջազգային դատական ատյաններում ու ցուցաբերեն հետևողականություն այդ դատավարությունները շահելու համար։ Դրսում “ժողովրդավար” համարվող նիկոլի դիմակը հնարավոր բոլոր ձևերով պետք է պատռել մինչև վերջ, իսկ բերետավորներին հակաօրինական դաժանությունների համար պատժելու վերաբերյալ պետք է արդյունավետ ձևեր փնտրել և դա դարձնել ընդդիմադիրների ամենակարևոր գործերից մեկը, քանի որ “անմահ կաշեյ”-ի հիմնական հենարանը մնացել են միայն այդ շատ վարձատրվող ենիչերիները։