Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները «կոնկրետ քայլեր» են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար և կարծիք են արտահայտում, որ «Միացյալ Նահանգները պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն

Հոկտեմբեր 07,2023 11:15

Վաշինգտոն – Երկկուսակցական նախաձեռնությունը՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջիմ Կոստայի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) գլխավորությամբ նամակով դիմել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին՝ կոչ անելով նրանց կոշտ դիրքորոշում ստանձնել՝ աջակցելու Հայաստանին և կանխելու Ադրբեջանի կողմից հետագա հարձակումները հայ ժողովրդի վրա, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Նամակում մանրամասն ներկայացվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին բոլոր տեսակի ռազմական աջակցության դադարեցումը, Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը, ռազմագերիների և Արցախի կառավարության պաշտոնյաների ազատ արձակումը, Հայաստանին անվտանգության աջակցության տրամադրումը և Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանությունը։

Ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղության խթանման կարևորությունը՝ կոնգրեսականները «կոնկրետ քայլեր» են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար և կարծիք են արտահայտում, որ «Միացյալ Նահանգները պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն՝ օգնելու ժողովրդավարական Հայաստանին պաշտպանվելու՝ ապակայունացնող, ավտոկրատ ռեժիմներից՝ ինչպիսին է Ադրբեջանը»:

Անդրադառնալով վարչակազմի հայտարարությանը՝ տրամադրել 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Արցախի վրա ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով տուժած համայնքներին օգնելու համար՝ նամակում ասվում է, որ ԱՄՆ-ը «պետք է շարունակի հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ Արցախից Հայաստան տեղահանված փախստականներին օգնելու համար» և «առավել խրախուսել ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ներգրավվածությունը»՝ կանխելու «տոտալ պատերազմը Հարավային Կովկասում»։

«Ադրբեջանի նախագահ Ալիևի ազդանշանները ցույց են տալիս, որ նրա էթնիկ զտումների արշավը չի ավարտվի Արցախի վրա իր ռազմական հարձակումներով»,- շարունակվում է նամակում՝ մեջբերելով տեղեկություններ այն մասին, որ Պուտինը, Էրդողանը և Ալիևը «վերջերս սկզբունքային համաձայնության են եկել ներկայիս Հայկական պետություն քանդելու համար՝ թույլ տալով Ադրբեջանին ներխուժել հարավային Հայաստան լիակատար անպատժելիությամբ»:

«Եթե այս զեկույցները ճշգրիտ են, ապա այս ծրագիրը կհանգեցնի լայնածավալ ներխուժման մի ինքնիշխան, ժողովրդավարական երկրի վրա, որի արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի ԱՄՆ և Արևմուտք»:

Ուժեղ գործողություններից, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, նամակում ընդգծվում է Գլոբալ Մագնիտսկու ակտի կիրառումը՝ «պատժամիջոցներ կիրառելու նախագահ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների դեմ՝ Արցախի վրա ռազմական հարձակման և Արցախի լուծարման մեջ նրանց դերի համար և դրա հետ կապված վայրագությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների համար», ինչպես նաև դադարեցնել ԱՄՆ-ի կողմից բոլոր տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ կիրառելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը:

Հայաստանին անվտանգության հզոր աջակցության տրամադրման կարևորությունը կօգնի պահպանել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն՝ ի լրումն Հայաստանում միջազգային մոնիտորինգի և խաղաղապահ ուժի ստեղծման` հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով:

Նամակն ավարտվում է՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը պետք է «շարունակի ցուցադրել (իր) գլոբալ առաջնորդությունը՝ ձեռնարկելով ուժեղ գործողություններ՝ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները զսպելու համար»:

 

«Համագումարն ողջունում է Կոնգրեսականներին այդքան անհրաժեշտ իրազեկումը և գործողությունները ձեռնարկելու իրենց անդադար ջանքերի համար՝ ոչ միայն Արցախի հայ ժողովրդի համար, որը բռնի տեղահանվել է իր օջախներից, այլև ինքնիշխան Հայաստանի վրա պոտենցիալ հարձակումը կանխելու համար»,- հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Նամակը ստորագրել են նաև հետևյալ կոնգրեսականներ. Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բարբարա Լի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլենոր Հոլմս Նորթոն (Դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Ջոն Սարբեյնս (Դեմոկրատ, Մերիլենդ), Հեյլի Սթիվենս (Դեմոկրատ, Միչիգան), Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նևադա), Նիքոլա Մալիոտակիս (Հանրապետական, Նյու Յորք), Թոնի Քարդենաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լոյդ Դոգեթ (Դեմոկրատ, Տեխաս), Զոու Լոֆգրեն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեյմս ՄաքԳավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս):

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031